ՄԱԿ-ը սխալմամբ Դամասկոսի մոտակայքում շրջափակման մեջ գտնվող սիրիացիներին ժամկետանց թխվածքաբլիթներ է ուղարկել: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Սիրիայի Զաբադանի եւ Մադայա քաղաքներ են ուղարկել 650 տուփ թխվածքաբլիթ, որոնցից 320-ի օգտագործման ժամկետը լրացել է սեպտեմբերին:

«Մենք հաստատում ենք, որ դա տուփերը բեռնելիս թույլ տված սխալի հետեւանք է»,- ասել է Սիրիայում ՄԱԿ հումանիտար հարցերով համակարգող Յակուբ ալ Հիլոն: