ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հոկտեմբերի 27-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ սատարել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության մասին բանաձեւը: Փաստաթղթի օգտին 191 պատվիրակ է քվեարկել, դեմ են հանդես եկել միայն 2-ը:
ՌԻԱ Նովոստիի փոխանմամբ, քվեարկությունն անցկացվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 40-րդ լիագումար նիստի շրջանակում:
Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ն ու Կուբան հայտարարեցին ավելի քան 50 տարի անց դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: Իսկ այս տարվա ամռանը երկու երկրների դեսպանություններ բացվեցին Հավանայում եւ Վաշինգտոնում:
Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպեց Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին: Օբաման նաեւ կոչ արեց ԱՄՆ Կոնգրեսին վերացնել Կուբայի դեմ սահմանված տնտեսական էմբարգոն:





























