ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հոկտեմբերի 28-ին ընտրել է 18 երկրների, որոնք 2016 թվականի հունվարի 1-ից 3 տարի ժամկետով կներառվեն կառույցի Մարդու իրավունքների խորհրդի կազմում: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Անհրաժեշտ քանակությամբ ձայներ են հավաքել Բելգիան, Բուրուդին, Վենեսուելան, Գերմանիան, Վրաստանը, Քենիան, Ղրղզստանը, Կոտ Դ՛Իվուարը, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Պանաման, Կորեայի Հանրապետությունը, Սլովենիան, Տոգոյի Հանրապետությունը, Ֆիլիպինները, Շվեյցարիան, Էկվադորն ու Եթովպիան:

Դեկտեմբերի 31-ին լրանում է Խորհրդի 10 անդամների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Գաբոնի, Իռլանդիայի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Սիերա Լեոնեի, Չեռնոգորիայի, Էստոնիայի եւ Ճապոնիայի լիազորությունների ժամկետը:

ԱՄՆ-ն Խորհրդի անդամ է 2 ժամկետ անընդմեջ եւ երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունի: