ՄԱԿ-ի չորս աշխատակիցներ աշխատանքից հեռացվել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող նյութեր էլեկտրոնային փոստով փոխանակելու պատճառով, գրում են ամերիկյան լրատվամիջոցները
Լրատվամիջոցների տեղեկություններով, նրանք փոխանակում ու իրենց սարքերի վրա պահում էին պոռնոգրաֆիական նյութեր՝ անչափահասների մասնակցությամբ: Բացի դրանից ՄԱԿ-ի եւս մեկ աշխատակցի աշխատանքից հեռացրել են մարիխուանա տեղափոխելու նպատակով ծառայողական փոխադրամիջոցն օգտագործելու համար:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», նա ծառայողական ավտոմեքենայով մոտավորապես 173 կգ մարիխուանա էր տեղափոխել: Ընդ որում չեն հայտնում, թե որ երկրում էին աշխատում այդ մարդիկ եւ երբ են նրանց աշխատանքից հեռացրել:
ՄԱԿ-ի աշխատակազմը ներառում է 188 երկրներում աշխատող 41 հազար աշխատակցի:





























