Իրաքում ավելի քան 2200 մարդ խոլերայով է վարակվել: Այս մասին նախօրեին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ մանկական հիմնադրամը հայտնում է, որ Իրաքում հրատապ միջոցներ են ձեռնարկվում խոլերայի համաճարակից համայնքներն ու ընտանիքները պաշտպանելու համար: Ավելի քան 2200 վարակակիրների 20 տոկոսը երեխաներ են: Գործակալությունը մտահոգություններ ունի, որ համաճարակը կարող է տարածվել հորդառատ անձրեւների եւ անվտանգության բացակայության պատճառով»,- ասել է Դյուժարիկը:

Համաճարակի օջախը Բաղդադի շրջանն է եւ Բաբել նահանգը: Շոգի եւ մաքուր ջրի բացակայության պատճառով համաճարակն արագորեն տարածվում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2007թ. Իրաքում նույնպես խոլերայի համաճարակ էր բռնկվել, որի ժամանակ վարակվել էր ավելի քան 4000 մարդ, մահացել՝ 24-ը: