ՄԱԿ-ի կապի կազմակերպությունը որոշել է քաղաքացիական օդանավերին հետեւելու արբանյակային գլոբալ համակարգ ստեղծել՝ 2014 թվականին Հնդկական օվկիանոսում մալազիական ինքնաթիռի անհետացման նման միջադեպերը կանխելու համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ին:
Ժնեւում կայացած նիստում Էլեկտրակապի միջազգային միությունը, կազմակերպության ղեկավար Ֆրանսուա Ռանսիի խոսքով, որոշել է հատուկ ռադիոհաճախականություններ պահել, որոնց միջոցով ինքնաթիռները կկարողանան տվյալներ փոխանցել իրենց գտնվելու վայրի մասին:




























