Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւն ասել է, որ շրջակա միջավայրի   24 պաշտպանի տնային կալանքի են առել կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի նախօրեին, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Տվյալ որոշումն ընդունվել է երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմի հաստատումից հետո: Նախարարի խոսքով, ակտիվիստներին կասկածում են բացման արարողությանն ընդառաջ բողոքի բուռն ակցիաներ  նախապատրաստելու մեջ: 

Փարիզում կլիմայի վերաբերյալ Համաժողովը կսկսվի նոյեմբերի  29-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 11-ը: Տվյալ համա-ողովի նպատակը կլիմայի փոփոխությունների դեմ ջանքերի միավորումն է: Համաժողովին երկրների ավելի քան   80 առաջնորդ կմասնակցի: