Այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 893 հազար 970 միգրանտ ու փախստական: Այս մասին հաղորդում է Ժնեւում Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Ամենից շատ միգրանտ ու փախստական ընդունել է Հունաստանը՝ մոտ 763 հազար մարդ: Իտալիա է ժամանել ավելի քան 143 հազար: Հունաստան ժամանածների մեծ մասը սիրիացիներ են (ավելի քան 388 հազար), աֆղաններ (ավելի քան 142 հազար) եւ իրաքցիներ (ավելի քան 44 հազար):
Իտալիա ժամանած փախստականներն ու միգրանտները նախ եւ առաջ էրիթրեացիներ են (մոտ 38 հազար), նիգերիացիներ (ավելի քան 19,5 հազար) եւ սոմալեցիներ (ավելի քան 11 հազար) հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 1-ից Միջերկրակն ծովով Եվրոպա ժամանողների ընդհանուր թիվը ավելացել է ավելի քան 15 հազարով: Տարվա սկզբից 3601 մարդ է մահացել Եվրոպա ժամանելու ճանապարհին:





























