Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակային հռչակագրի շրջանակում կլիմայական համաժողովի մասնակիցները մշակել են մի համաձայագիր, որը պետք է հիմք դառնա Փարիզյան պայմանագրի համար, հայտնում է կազմակերպության կայքը:

«Մեր տրամադրության տակ կա բանակցությունների համար նոր բազա , որն արժանացել է բոլորի հավանությանը: Հիմա պետք է գրել հետագա տեքստը»,- հայտնել է ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչ Լորանս Տուբիանը:

Փաստաթուղթը ծրագրում են փոխանցել նախարարական մակարդակով քննարկման համար, որը պետք է կայանա գալիք շաբաթ, հայտնում է Gazeta-ն: