1996թ. դեկտեմբերի 6-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան A/RES/51/33 բանաձեւով դեկտեմբերի 7-ը հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր (International Civil Aviation Day):

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ասամբլեան (International Civil Aviation Organization, ICAO) 1992թ. այդ օրը հայտարարել էր միջազգային քաղավիցիայի հաջողություններին ուշադրություն դարձնելու օր: ICAO-ն այդ օրը սկսել էր նշել 1994թ. դեկտեմբերի 7-ից՝ Միջազգային քաղավիացիայի կոնվենցիայի ստորագրման 50-ամյակի կապակցությամբ, որին համապատասխան՝ ստեղծվել էր ICAO-ն: Հետագայում այդ որոշմանը աջակցեց ՄԱԿ-ը, փոխանցում է Calend-ը:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ասամբլեան առաջին հերթին սահմանում է քաղավիացիայի միջազգային նորմերը եւ համակարգում է դրա զարգացումը անվտանգության եւ արդյունավետության բարձրացման նպատակներով: