ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը համաշխարհային տերություններին կոչ է արել ոչնչացնել երկրի վրա առկա ողջ միջուկային զենքը։ Ապառազմականացման մասին Սեուլի կոնֆերանսին ուղղված տեսաուղերձում Բան Կի Մունը նշել է, որ իրենց գլխավոր խնդիրը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ապահովումն է, իսկ դրա հիմնական սպառնալիքը միջուկային ներուժն է։

«Հիմա եկել է ժամանակը՝ ակտիվացնելու մեր ջանքերը, որպեսզի աշխարհը փրկենք մարդու ստեղծած ամենաավերիչ ուժից»,- մեջբերում է գլխավոր քարտուղարի խոսքը «Ռենհապ» գործակալությունը, փոխանցում է «Միր»-ը։

Սեուլում ապառազմականացման եւ միջուկային զենքի չտարածման կոնֆերանսում բանակցություններ են վարում Հարավային Կորեայի ու ՄԱԿ-ի ավելի քան 130 կառավարական եւ հետազոտական կազմակերպություններ։