Միացյալ ազգերի կազմակերպությունը հրապարակել է դիմում՝ 2016 թ. 87 մլն մարդու մարդասիրական օգնության համար 20 մլդ դոլար հավաքելու մասին, հայտնում է Reuters- ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՝ Բրայենը հայտնել է, որ «ընդհանուր պատկերը մռայլ է», հայտնում է Gazeta-ն:

«Իհարկե, դա  շատ մեծ գումարներ է, բայց եթե դուք այն համեմատեք ասենք ռազմական ծախսերի հետ, ապա կհասկանաք, որ այն միանգամայն իրատեսական է»,- ասել է իր հերթին ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերիշը: