Բուենոս Այրեսում «Դակար» ավտոմրցարշավի առաջին օրը մեքենան հարվածել է հանդիսատեսների ամբոխին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 2-ին: Չինացի մրցարշավորդուհի Հո Մեյլինը շրջադարձին չի կարողացել կառավարել մեքենան եւ պատնեշից դուրս է թռել:  Միջադեպի հետեւանքով ութ մարդ է տուժել, նրանցից երեքը ծանր վիճակում են արգենտինական մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Տուժածների մեջ անչափահասներ կան եւ հղի կին: 

Մրցարշավն ընթանում է Արգենտինայի եւ Բոլիվիայի տարածքում: Մրցարշավի մասնակիցները վերջնագծին կհասնեն հունվարի 16-ին արգենտինական Ռոսարիո քաղաքում: Մեկնարկի է դուրս եկել ավելի քան  350 տրանսպորտային միջոց, այդ թվում` 55 մարզական բեռնատար: