«Դակար» մրցարշավի առաջին փուլն անվտանգության նկատառումներով  չեղյալ է համարվել հորդառատ անձրեւների հետեւանքով: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով մրցարշավի մամուլի ծառայությանը:  

Առաջին փուլի ամբողջ օրվա ընթացքում Ռոսարիոյի եւ Վիլիա-Կառլոս-Պասի միջեւ հորդառատ անձրեւներ են գալիս: Այդ կապակցությամբ անհնար էր ուղղաթիռներ օդ բարձրացնել  մրցարշավի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:  

Նախօրեին «Դակարի» նախնական փուլում, որն ընթացել էր Բուենոս Այրեսում, չինական թիմի ավտոմեքենան շրջադարձին կորցրել էր կառավարումը եւ բախվել էր խճուղու երկայնքով կանգնած հանդիսատեսին: Տուժածների թվում անչափահասներ կային եւ հղի կին: Երեքը ծանր վիճակում են:  AFP գործակալության հաղորդագրության համաձայն, մեքենան վարում էր չինացի մրցարշավորդուհի Հո Մեյլինը: Միջադեպի հետեւանքով մրցարշավի նախնական փուլը չեղյալ է համարվել: