Ահաբեկչության դեմ պայքարի բանաձեւի իրականացման մասին ՄԱԿ զեկույցում պետք է արտահայտված լինեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ Թուրքիայի միջեւ նավթի վաճառքի փաստերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ահաբեկչության ֆինանսական բազան սասանող կարեւոր բանաձեւ է 2253 բանաձւեը, որն արգելում է ԻՊ-ի հետ մաքսանենգ նավթի, հնագիտական գտածոների եւ Սիրիայի, Իրաքի եւ Լիբիայի տարածքում ահաբեկիչների կողմից բռնազավթված այլ հանքավայրերի արտադրանքների առեւտուր անել»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովը նշել է, որ իրենց տեղեկություններով՝ այդ զեկույցում գրեթե ոչ մի խոսք չկա Սիրիայից Թուրքիա ներկրվող մաքսանենգ նավթի մասին։



























