ՄԱԿ՝ Սիրիայի հարցով բաժանմունքի մամուլի քարտուղարը հաստատել է, որ միջսիրիական բանակցությունները կայանալու են հունվարի 29-ին Ժնեւում, ինչպես եւ պլանավորված էր, փոխանցում է Gazeeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

«Բայց դեռեւս ես չեմ կարող ասել, թե ժամը քանիսին, որտեղ եւ ով կմասնակցի բանակցություններին»,- ասել են ՄԱԿ-ից։

Նախօրեին ՄԱԿ՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆֆանա դե Միստուրան հաստատել էր, որ Սիրիայի հարցով բանակցությունները կայանալու են հունվարի 29-ին։ Ընդ որում, Սիրիայի ընդդիմադիր խորհուրդը հայտարարել էր, որ չի մասնակցի բանակցություններին։