Ժնեւում մեկնարկել են սիրիական հակամարության կարգավորման շուրջ բանակցությունները՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Բանակցությունները մեկնարկել են Ստաֆան դե Միստուրայի եւ Դամասկոսի պաշտոնական պատվիրակության հանդիպմամբ: Այն գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին:

Ըստ ՏԱՍՍ-ի, ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը Ժնեւ կժամանի փետրվարի 1-ին:

Դե Միստուրան պետք է հանդիպումներ ունենա սիրիական չափավոր ընդդիմության հետ: