Ժնեւում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի եւ սիրիական կառավարական պատվիրակության հանդիպումը 2.5 ժամ է տեւել:

Բանակցություններում սիրիական կառավարական պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին: Հանդիպումից հետո նա հեռացել է՝ լրագրողներին չմեկնաբանեով դե Միստուրայի հետ հանդիպման արդյունքները:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դե Միստուրան հաղորդել է, որ բանակցություններն արդյունավետ են եղել: Նա նաեւ տեղեկացրել է, որ Էր Ռիադում ձեւավորված սիրիական ընդդիմության պատվիրակության հետ բանակցությունները կարող են մեկնարկել կիրակի՝ հունվարի 31-ին: