ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Եվրոպա եկող փախստականների ընդհանուր հոսքի մեկ երրորդը երեխաներ են, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Guardian-ին:
Ինչպես հայտնում է ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր առաջին անգամ Եվրոպա եկող փախստականների մեծամասնությունը սկսել են կազմել կանայք եւ երեխաները:
Այսպես, եթե անցյալ տարվա հունիսին անչափահաս էր Միջերկրական ծովն անցնող ամեն տասներորդ ներգաղթյալը, ապա ներկայումս երեխաները կազմում են փախստականների հոսքի մեկ երրորդը, իսկ կանայք եւ երեխաները` կեսից ավելին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչուհու խոսքով, նոր տվյալները լրացուցիչ պատասխանատվություն են դնում մարդասիրական կազմակերպությունների վրա:
«Նրանք ծովում մեծ ռիսկի են ենթարկվում, հատկապես` ձմռանը, եւ ցամաք հասնելով` պաշտպանության կարիք ունեն», — հայտնել է նա:




























