Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոթ Վալստրյոմը հաստատել է ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշումը, որով անհիմն է ճանաչվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետապնդումը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«ՄԱԿ-ի հանձնաժողովը որոշել է, որ Ասանժը ձերբակալվել է առանց բավարար հիմնավորումների»,- ասել է նախարարը: Նա նաեւ հավելել է, որ դա խախտում է միջազգային պարտավորությունները:

WikiLeaks-ի հիմնադիրն ինքը ողջունել է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի որոշումը: ITV հեռուստաալիքը, վկայակոչելով Ասանժի ընկեր Ջոն Թիլգերին, հաղորդել է, որ նա «չափազանց գոհ է» որոշումից:

Ասանժը 2012 թվականի հունիսից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ Շվեդիային արտահանձնումից խուսափելու համար, որտեղ նա հետախուզման մեջ է 2010 թվականին սեռական ոտնձգության մեղադրանքների հետ կապված: Ասանժը, սակայն, հերքում է այս մեղադրանքները: