Սիրիայի իրադարձությունները հետաքննող ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցի համաձայն, Սիրիայի գործող ղեկավարությունը,  ահաբեկչական «Իսլամական պետություն» եւ «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունները, ինչպես նաեւ մի քանի հակակառավարական խմբեր պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ են կատարել: 

Հրապարակված փաստաթղթում վերլուծվել է 2011-ի մարտի  10-ից մինչեւ   2015-ի նոյեմբերի 30-ը երկրում իրավիճակը: Զեկույցի հիմք է ծառայել   621 հարցազրույց, ինպես նաեւ փաստաթղթերի հսկայական քանակություն, տեղեկացնում է  Gazeta-ն: 

Զեկույցում հաղորդվում է, որ սիրիական կառավարությունը  «մարդկության դեմ հանցագործություն է կատարել` ոչնչացումներ, սպանություններ, բռնաբարություններ, ինչպես նաեւ սեռական բռնության այլ ձեւեր, կտտանքներ, բանտարկություններ, բռնի անհետացումներ եւ այլ անմարդկային գործողություններ»: Զեկույցի տվյալների համաձայն, տասնյակ հազարավոր մարդիկ են բանտարկված սիրիական պաշտոնական իշխանությունների կողմից:   

«Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումն Իդլիբում մեկուսարաններ է ստեղծել, որտեղ, պետական հանձնաժողովի տվյալներով, փաստագրել է բանտարկության ընթացքում բոլոր զոհվածներին:  Տեղեկություններ կան, որ գրոհայինները կառավարական զորքի զինվորների են սպանել գերի վերցնելուց հետո:  Որոշ ոչ կառավարական խմբեր եւ    «Ջաբհաթ ան-Նուսրան» պատերազմական հանցանքներ են կատարել սպանությունների, դաժան վերաբերմունքի եւ կտտանքների տեսքով:   

ԻՊ-ը կալանվածներին բանտային բռնության է ենթարկել, ներառյալ կտտանքները եւ զանգվածային մահապատիժները: Հաճախ մահապատժի դատավճիռ են կայացրել ոչ պաշտոնական դատարանները: 

Նշվում է, որ ՍԱՀ-ի կառավարությունը հանձնաժողովներին եւ մարդու իրավունքներով զբաղվող այլ կազմակերպությունների մշտապես արգելել է հետաքննության համար մտնել Սիրիայի տարածք:  Փաստաթղթում ընդգծվում է, որ խախտումների մասին հայտնի է եղել Սիրիայի իշխանությանը, բայց իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքել տեղի ունեցածին: