Միացյալ Ազգերի Կազմակերպությունը փետրվարի  11-ը  Գիտության մեջ աղջիկների եւ կանանց օր է հայտարարել, տեղեկացնում է կազմակերպության կայքը: 

Հայտարարության տեքստում ասված է, որ որոշումը կայացվել է  «գիտությունը կանանց եւ աղջիկների համար լիովին հասանելի դարձնելու, ինչպես նաեւ գենդերային հավասարության եւ կանանց ու աղջիկների իրավունքների եւ հնարավորությունների ապահովման» նպատակով, տեղեկացնում է Gazeta-ն: 

ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ աշխարհի  14 երկրում իրականացված հարցման համաձայն,  բնական գիտությունների ոլորտում աղջկա՝ բակալավրի, մագիստրոսի կամ գիտության դոկտորի աստիճան ստանալու հավանականությունը համապատասխանաբար   18, 8 եւ 2 տոկոս է: Տղամարդկանց համար այդ ցուցանիշներն են 37, 18 եւ 6 տոկոս: