Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում փետրվարի 14-ին 28-ամյա կին է մահացել:

Բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ կինը Կապանի հիվանդանոցից իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում, մի քանի օր կոմայի մեջ մնալու մեջ մնալուց հետո մահացել է, նա ունեցել է ուղեղի եւ թաղանթների բորբոքում: Կնոջ մոտ ժխտվել է սուր շնչառական հիվանդության առկայությունը: 

Կապանի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ 28-ամյա Անի Աբրահամյանն իրենց մոտ ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում:

«Ընդունվել է արյունազեղումներով, բարդացած վիճակով: Միացրել ենք արհեստական շնչառության սարքին, երկու-երեք օրից տեղափոխել ենք Երեւան»,- ասաց վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անուշավան Կարապետյանը:

Անի Աբրահամյանը Կապան քաղաքի բնակիչ էր: