Սիրիացի փախստականների խնդիրների լուծման գործընթացում ժամանակն է անցնել հաջորդ փուլին եւ արդյունավետ լուծում գտնել։ Այս մասին փետրվարի 24-ին՝ «Հումանիտար արձագանքից մինչեւ կայուն որոշումներ» աշխատանքային գիտաժողովում ելույթ ունենալիս, ասել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն։
Նրա խոսքով՝ սա շատ կարեւոր գիտաժողով է։ «Մենք պետք է մտածենք, թե ինչպես հարցը հումանիտար աջակցության հարթակից տեղափոխենք կոնկրետ գործնական քայլերի հարթակ։ Բոլոր առանցքային խաղացողներն այսօր հավաքվել են այստեղ, եւ անհրաժեշտ է նախաձեռնող, լուրջ լուծումներ գտնել սիրիահայերի խնդիրների համար»,- ասել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի մշտական համակարգողը։





























