Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվում է, չնայած որոշ միջադեպերին: Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Թշնամական գործողությունների դադարեցման ռեժիմը շարունակվում է՝ չնայած մենք որոշ միջադեպերի ականատեսն ենք դարձել», - ասել է նա:

Սիրիայում հրադադարը պիտի առնվազն երկու շաբաթ տեւի, նշել է Բան Կի Մունը: 

ՄԱԿ-ը սիրիական հակամարտության բոլոր կողմերին եւս մեկ անգամ վճռականորեն կոչ է անում պահպանել հրադադարը, նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: