ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հարցով քվեարկությունը նշանակել է մարտի 1-ի երեկոյան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ ամերիկյան առաքելությանը։

Հյուսիսային Կորեայի դեմ ընդլայնված պատժամիջոցների հարցով միջազգային հանրության քվեարկությունը պետք է կայանա 20։00 GMT, հայտնում է Gazeta-ն։

ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փուերն ընդգծել է, որ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները վերջին 20 տարվա ընթացքում ամենակոշտն են լինելու։

Նշենք, որ Փհենյանի եւ միջազգային հանրության հարաբերությունների հերթական լարումը պայմանավորված է հունվարին միջուկային փորձարկումներ անելու եւ փետրվարին հրթիռ գործարկելու հանգամանքով։