ՄԱԿ՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը Կիեւից պահանջում է հետաքննել մարդու իրավունքների ոտնահարումները, որոնք տեղի են ունեցել Ղրիմի շրջափակման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ այս մասին ասված է Ուկրաինայում իրավունքների եւ ազատությունների մաիսն ՄԱԿ 13-րդ զեկույցում։

Ուկրաինայի իշխանություններին հանձնարարել են հետաքննել քաղաքացիական շրջափակման ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումները եւ կալանավորել դրանք կատարողներին։

Նշենք, որ 2015թ. աշնանը Ղրիմի թերակղզին մի քանի շաբաթ մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, որի պատճառով, ըստ թերակղզու դատախազության տվյալների, կրել էր 1.1 մլրդ ռուբլու վնաս։