Մարտի 9-ի ամսաթիվը միջսիրիական բանակցությունների սկզբի համար օրինակելի է համարվում, հայտնել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին

Նրա խոսքով, պատվիրակությունները անուղղակի բանակցությունների կգան նաեւ մարտի 11-ին եւ 14-ին:

«Ես օրինակելի ամսաթիվն եմ նշել. մարտի  9-ի երկրորդ կեսը… Մեզ ամսաթիվն անհրաժեշտ է, որպեսզի ոչ ոք չմտածի, թե ժամանակի սահմանափակումներ չկան», — ասել է նա` նշելով, որ ամեն ինչ կախված է բարդ լոգիստիկայից, մասնավորապես` Ժնեւում միջազգային ավտոսալոնի անցկացումից, ինչի պատճառով քաղաքում գրեթե բոլոր հյուրանոցները լիքն են: 

«Մենք ողջունում ենք նրանց, ովքեր կգան մարտի 9-ին: Մենք նախապատրաստական հանդիպումներ կանցկացնենք: Ուրիշները թռիչքային խնդիրների պատճառով կգան մարտի  11-ին: Մնացածը` մարտի  14-ին… Ամենակարեւորը` հասնել այն պահին, երբ կսկսեն քննարկել քաղաքական հարցերը», —  հավելել է նա: