ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Իրանի իշխանություններին կոչ է արել «զուսպ, զգույշ եւ խելամիտ» գործել: Ըստ Gazeta-ի, այս մասին  նշված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Նա, մասնավորապես, նշել է, որ Անվտանգության խորհուրդը №2231 բանաձեւի շրջանակում կուսումնասիրի հրթիռների արձակման մասին տեղեկությունը:

Բան Կի Մունը նաեւ Իրանին կոչ է արել զերծ մնալ միջուկային սպառազինության հետ կապված ցանկացած գործողություններից: