Հարավային Սուդանի իշխանություններն աշխատավարձ վճարելու փոխարեն զինվորներին թույլատրել են բռնաբարել կանանց: Այս մասին ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ տեղական իշխանությունները ոչ միայն աչք են փակել զինվորների իրականացրած հանցագործությունների վրա, այլեւ խրախուսել են:

Ըստ Lenta-ի, վերջին հինգ ամիսներին կանանց բռնաբարությունների թիվը հասել է 1300-ի:

Զեկույցում նաեւ հաղորդվում է տեղի բնակիչների սպանությունների եւ թալանի մասին: «Նրանց այրել են, գնդակահարել, կախել կամ անդամահատել»,- ասված է ՄԱԿ-ի փաստաթղթում:

2013 թվականին Հարավային Սուդանում քաղաքացիական պատերազմ սկսվեց այն բանից հետո, երբ նախագահ Սալվա Կիիրն իր նախկին տեղակալ Ռիք Մահարին մեղադրել պետական հեղաշրջման փորձի մեջ: