Մարտի 15-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին:
Հայաստանի եւ Հունաստանի արտգործնախարարները կարեւորեցին երկու բարեկամ ժողովուրդների եւ պետությունների միջեւ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները։
Զրուցակիցները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ համագործակցության սերտացման, միջգերատեսչական խորհրդատվությունների ակտիվացման հարցեր։
Նախարարներ Նալբանդյանն ու Կոցիասը անդրադարձան անցյալ շաբաթ Աթենքում կայացած հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի արդյունքներին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակում ընթացող համագործակցության շուրջ։
Զրույցի ընթացքում արծարծվեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ։





























