«Կուբայի փոստը» հայտարարել է ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ ուղղակի փոստային հաղորդակցությունը վերականգնելու մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Մարտի 16-ին նամակներով եւ ծանրոցներով բեռնված օդանավի առաջին թռիչքը կիրականացվի: Երկու երկրների միջեւ փոստային հաղորդակցությունը բացակայում էր 50 տարի:
Բացի այդ, ԱՄՆ-ն թույլատրել է ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Կուբա:
«Այս փոփոխությունը զգալիորեն կդյուրացնի Կուբա ԱՄՆ-ի քաղաքացիների ուղեւորությունները»,- հայտարարել են երկի ֆինանսների նախարարությունում:





























