Բրիտանական ռազմական կցորդները, որոնց կասկածում են ռուսական օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) մասին տվյալների ապօրինի հավաքագրման մեջ, սովորական ուղեւորություն են կատարել եւ անցել են անհրաժեշտ բոլոր ստուգումները: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:
«Ռազմական կցորդները դիվանագիտական պարտականությունները կատարելիս ժամանման երկրներում ուղեւորություններ են կատարում: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին: Մոսկվայում բրիտանական դեսպանատան ռազմական կցորդներն անցել են ռուսական իշխանությունների կողմից պահանջվող համապատասխան բոլոր ստուգումները»,- ասել է դեսպանության մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ ռուսական հատուկ ծառայություններում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտնել էր, որ դեսպանատներին պաշտոնական դիմում ներկայացնելու համար ՌԴ ԱԳՆ բրիտանացի մի քանի ռազմական դիվանագետների եւ ԱՄՆ-ի քաղաքացու կողմից իրավախախտումների մասին նյութեր են ուղարկվել: Նրանք փորձել են տեղեկությունների հավաքել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մասին:
Աղբյուրի փոխանցմամբ, մասնավորապես, մարտի սկզբին Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանության ռազմաօդային կցորդ Սքոթը եւ ռազմածովային կցորդի օգնական Քոաթալեն-Հոջսոնը, համապատասխան թույլտվություն չունենալով, այցելել են Հյուսիսային Օսիայի Մոզդոկի շրջան, ուր օտարերկրացիների մուտքը կանոնակարգվում է:





























