Միացյալ Նահանգները Լիբիայում արշավի ժամանակ «ոչ ոքի չի կորցրել»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ այդպիսով չհիշատակելով Բենղազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման ժամանակ զոհերի մասին: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Իլինոյսի քաղաքապետարանում ելույթի ժամանակ նախկի պետքարտուղարը հայտարարել է. «Մենք ոչ ոքի չենք կորցրել: Մենք ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի ընթացքում խնդիրներ չենք ունեցել եվրոպական եւ արաբական դաշնակիցների աջակցության հետ կապված»:

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենղազիում ամերիկյան հյուպատոսության վրա զինված հարձակման արդյունքում զոհվել էր ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը, տեղեկատվական բաժնի աշխատակից Շոն Սմիթն ու նախկին հատուկ ջոկատայիններ Թայրոն Վուդսն ու Գլեն Դոգերթին:

Այս հարձակման հանգամանքները Սենատի հատուկ հանձնաժողովում հետաքննության առարկա էր դարձել: 2015 թվականի հոկտեմբերին լսումների ժամանակ ցուցմունք տալու համար կանչվել էր նաեւ Քլինթոնը, որը 2012 թվականին զբաղեցնում էր պետքարտուղարի պաշտոնը: Այն ժամանակ գործիչը հայտարարել էր, որ ընդունում է իր պատասխանատվությունը դիվանագետների զոհվելու համար՝ նրանց անվտանգությունը պատշաճ չապահովելու համար: