ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կարծում է, որ հարկավոր է օգտագործել այս պահը՝ սիրիական հակամարտությունը լուծելու համար: «Մենք շատ կարեւոր փուլի ենք հասել այս գործընթացում»,- պետքարտուղարությունում հայտարարել է Քերրին՝ մեկնաբանելով Սիրիայից ռուսական հիմնական ուժերի դուրսբերման մասին Պուտինի որոշում:

Նրա խոսքով, խոսքը տարիների ընթացքում ընձեռված «լավագույն» հնարավորության մասին է: Քերրին ընդգծել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ անհրաժեշտ է «քաղաքական անցում»՝ Սիրիայում նոր կառավարության ձեւավորմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Քերրին հաղորդել է նաեւ հաջորդ շաբաթ Մոսկվա այցելելու մտադրության մասին, որտեղ հույս ունի հանդիպել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: