ԱՄՆ պետքարտուղար Ռուսաստան կժամանի Կուբա կատարելիք այցից հետո, որը նախանշված է մարտի 21-22-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է պետքարուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Նա նախկինի պես ծրագրում է Կուբա մեկնել, եւ Մոսկվա այցը տեղի կունենա դրանից հետո»,- Քիրբիի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Քերրին հաղորդել էր, որ մտադիր է հաջորդ շաբաթ Ռուսաստան այցելել եւ քննարկել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը: ԱՄՆ պետքարտուղարը մինչ այդ երկրի նախագահ Բարաք Օբամային ուղեկցելու է Կուբա կատարելիք այցի ժամանակ: