Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսն այսօր՝ մարտի 16-ին, հայտարարել է, որ օրենքը պարտադրում է իրեն համաձայնել մահապատժի հնարավոր վերականգնման հետ, եթե այդ նախաձեռնությունը հավանության արժանանա խորհրդարանի կողմից:

«Նախագահը կատարում է օրենքը, մահապատժի մասին 18-րդ հոդվածը, ու եթե Կոնգրեսը այդ օրենքը փոխանցի գործադիր իշխանության ղեկավարին, նախագահը պետք է այն կատարի: Մենք այստեղ չենք քննարկում բուն օերնքը, այլ այնպես ենք անում, որ դա իրագործվի»,-ասել է Մորալեսը, փոխանցում է Prensa Libre պորտալը:

Այժմ Գվատեմալայում մահապատիժ չի իրականացվում. մորատորիումը մտցվել է Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիային երկրի միանալուց հետո: Սակայն մի քանի օր առաջխորհրդարանի մի խումբ պատգամավորներ օրինագիծ են ներկայացել, որով առաջարկում են վերանակնգնել մահապատժի կիրառումը:

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի միջամերիկյան հանձնաժողովի ներկայացուցիչ Էնրիկե Հիլ Բոտերոն կոչ է արել Մորալեսին ձեռնպահ մնալ մահապատիժը չկիրառելու որոշումը վերանայելուց: