Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 15-ին, հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ եւ քննարկել երկու երկրների համագործակցության խնդիրները:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ եւ ԳԴՀ Բունդեսթագի միջեւ առկա համագործակցությանը` կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին աշխատանքներ տանելու երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ: