Արգենտինայի առափնյա ծառայությունը հետեւել եւ խորտակել է չինական տրալերը, որն ապօրինի ձուկ էր որսում Արգենտինայի տարածքային ջրերում, հայտնում է BBC News-ը։
Արգենտինական կողմի հաղորդմամբ միջադեպը տեղի է ունեցել մարտի 14-ին։ Առափնյա ծառայությունը նախազգուշացրել է չինական ձկնորսական նավի անձնակազմին, հետո մի քանի նախազգուշական կրակ է արձակել։ Դրանից հետո որոշում է կայացվել խորտակել տրալերը։
Տրալերի վրա եղած բոլոր նավաստիներին փրկել են։
Նշենք, որ տարածաշրջանում ապօրինի ձկնորսությունը հիմնական խնդիրներից մեկն է մնում։





























