Պակիստանի Փեշավար քաղաքում՝ ավտոբուսի կանգառում, պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է 15 մարդ, մոտ 30-ն էլ վիրավոր են։
Ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունը հնչել է այն պահին, երբ պետական ծառայողներին տեղափոխող ավտոբուսը մոտեցել է կանգառին, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նախնական տեղեկություններով՝ պայթուցիկը տեղադրված է եղել հենց ավտոբուսի մեջ։
Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։





























