Գերմանիայի պաշտպանության նախարարությունը 2015թ. գրանցել է Բունդեսվեհրի կայքի վրա ցանցահենային հարձակման ավելի քան 71 մլն դեպք, հայտնում է DW-ն։

Ցանցահենային հարձակումների 8.5 մլն դեպքերը որակվել են որպես «հատկապես վտանգավոր»։ ՊՆ կայքի վրա արտասահմանից իրականացվել է 150 ցանցահենային գրոհ, որոնցից 98 հազարը՝ վտանգավորության բարձր մակարդակով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական էներգետիկ ոլորտի ձեռնարկություններին հաքերային հարձակումներ են սպառնում, որոնք կարող են կազմակերպած լինել ռուսական հատուկ ծառայությունները։