Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 14-ին այցելել է Դյուսելդորֆում անցկացված «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարի «Հայկական» միասնական տաղավարում Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներկայացվել են «Արմենիա վայն», «Մարան», «Գոլդեն Գրեյփ ԱրՄաս», «Ոսկեվազի գինու գործարան», «ՎանՍևան» և «Վան Արդի» ընկերությունները:
Դեսպան Սմբատյանին ներկայացվել են ընկերությունների արտադրանքը, տեղեկատվական և գովազդային նյութերը: ՀՀ դեսպանը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցել հայկական ընկերությունների համար Գերմանիայում հնարավոր գործընկերներ գտնելու հարցում:





























