Սիրիայի կառավարական ուժերը առաջընթացի համար ավելի լայն հնարավորություններ ունեին, բայց չէն օգտվել դրանցից: Այս մասին մարտի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանի օդային հարվածները, այդուհանդերձ, զգալիորեն փոխել են Սիրիայում իրավիճակը, սակայն ահաբեկչությունը այնտեղ դեռ չի ոչնչացվել: «Իմ տեսակետից Սիրիայում հաջորդ քայլը պետք է լինեին լայնածավալ ցամաքային գործողությունները: Բայց գերտերությունները պատրաստ չեն նման գորոծղությունների: Ու հասկանալի էր, որ այդքան շատ ծախսեր պահանջող գորոծղությունները պետք էր նվազեցնել: Ռուսական կողմը հասկացել էր դա»:





























