Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքում պատասխանել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդի հայտարարությանը:    

Ավելի վաղ Համմոնդը հայտնել էր, որ Ռուսաստանի` Սիրիայից զորքի դուրս բերման որոշումը ողջունելը նույնն է, թե  «գովես ամուսնուն, որը դադարել է ծեծել կնոջը»:

«Պ-րն Համմոնդ, դա անձնական փորձի՞ց է:   PS Թե դարձյալ սխալ են թարգմանել»,-գրել է Զախարովան:

Թարգմանության վերաբերյալ Զախարովայի մեկնաբանությունը կապված է ԱՄՆ-ի դիվանագետ Մարկ Տոների Սիրիայում հրադադարի մասին  «գործ անել կամ ձայնը կտրել» առաջարկին Զախարովայի պատասխանի հետ: