Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր՝ մարտի 16-ին, հանդիպել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Այս մասին հայտնել է «Հայ ազգային կոնգրեսի» լրատվական ծառայությունը:
«Հանդիպմանը մասնակցել է նաեւ փոխդեսպան Դիրք Լորենսը: Քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, նոր ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված քաղաքական զարգացումները, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի միասնական պահանջների հարթակի ձեւավորման գործընթացը, Հայաստանի ժողովրդավարեցմանն ուղղված հարցեր»,-ասված է հաղորդագրությունում:





























