Ոստիկանության Երեւանի տարբեր բաժանմունքներ մարտի 15-ի երեկոյան շուրջ 120 քաղաքացիներ են տարվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրանք թաղային հեղինակություններ են, քրեական դեմքեր:

Եղել են նաեւ խուզարկվողներ, որոնց մոտ հայտնաբերվել է թմրանյութ եւ սառը զենք: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում չհերքեցին նաեւ ոստիկանությունից, սակայն մանրամասներ չհայտնեցին:

Լրատվության ծառայությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նման միջոցառումներ մշտապես իրականացվում են:

Ամենայն հավանականությամբ, սա հաջորդել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախօրեի խորհրդակցությանը, որի ժամանակ ոստիկանապետը հայտարարել էր, որ  պատերազմ է հայտարարում կրիմինալ աշխարհին: