ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի բառապաշարը դպրոցական մակարդակի վրա է, գրում է Huffington Post-ը։
Հաղորդվում է, որ ամերիկացի գիտնականները վերջերս անցկացրած հետազոտության արդյունքում վերլուծել են Թրամփի եւ նրա հակառակորդների ելույթները։ Նրանք պարզել են, որ Թրամփը նույն տեքստում միանման քերականական կառույցներ է օգտագործում։ Արդյունքում նրանք պարզել են, որ Թրամփի գրագիտությունը 7-րդ դասարանի մակարդակի վրա է։ Նրա խոսքը կարճ բացականչական նախադասություններից է բաղկացած։ Հանրապետական Թեդ Քրուզը եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը մեկ աստիճան բարձր են։



























