Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ուժեղացրել է իր անվտանգության պաշտպանությունը: Ինչպես հայտնի է դարձել haqqin.az–ի թղթակցին, դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու համար ներգրավվել են ոստիկանության լրացուցիչ ուժեր:

Ամերիկյան դեսպանատանը չեն մեկնաբանել անվտանգության ուժեղացման պատճառները՝ նշելով, որ ԱՄՆ դիվներկայացուցչությունում միշտ այս հարցին շատ լուրջ են վերաբերվում ու դրա անվտանգությունը հուսալի է մնում: