Արաբական Միացյալ Էմիրությունների «Բուրջ Խալիֆա» հայտնի երկնաքերը լուսավորել են բելգիական դրոշի գույներով: Ըստ Gazeta-ի, այս մասին Twitter-ում գրել է Al Aan TV-ի թղթակից Ջենան Մուսան:

«Դուբայում «Բուրջ Խալիֆա»-ն հիմա Բելգիայի դրոշի գույներով է լուսավորված՝ ի նշան համերաշխության Բրյուսելի ահաբեկչության զոհերի»,- գրել է Մուսան:

Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Փարիզի իշխանությունները որոշել են Էյֆելյան աշտարակը բելգիական դրոշի գույներով լուսավորել: