Հաագայում ՄԱԿ-ի դատարանը Սերբիայի Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչին մեղավոր է ճանաչել մեղադրանքի 11 կետերից 10-ով եւ դատապարտել է 40 տարվա ազատազրկման, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Նախկին Հարավսլավիայի վերաբերյալ միջազգային դատարանը Կարաջիչին մեղավոր է ճանաչել 1995-ին Սրեբրենիցայի սպանդի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը Կարաջիչին մեղավոր է ճանաչել Սարաեւոյի պաշարման եւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի շրջաններում մարդկության դեմ հանցագործության համար:



























